Մոսկվայում Հայաստանի 4 քաղաքացիներ են վիրավորվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 30, 2009 14:19

moscow2Մոսկվայի իրավապահ մարմինների մի աղբյուր այսօր ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել Է, որ ոստիկանները փնտրում են այն չարագործներին, ովքեր տրավմատիկ զենքից (գազային, ռետինե փամփուշտով) վիրավորել են 5 մարդու, այդ թվում` չորս օտարերկրացիների:

Նա նշել Է, որ անցած գիշեր «02» ծառայությունը տեղեկատվություն Է ստացել Տովարիշչեսկայա փողոցի թիվ 6 տան մոտ տեղի ունեցող հրաձգության մասին:

«Միջադեպի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ անհայտ անձինք վեճի ընթացքում վիրավորել են Հայաստանի 4 քաղաքացիների եւ 1՝ հյուսիսկովկասցու: Բացի այդ, կտրել են տուժածներից մեկի ձեռքը»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Դիտվել է 2124 անգամ:
Print Friendly

Leave a Reply