ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՆԱՏՕ-ի ԳՔ տեղակալին

Պաշտոնական, Օրվա լուր | | February 29, 2012 18:53

Փետրվարի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Հուսեյին Դիրիոզին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցությանն առնչվող հարցերին: Երկուստեք դրական գնահատվեցին կողմերի գործընկերային հարաբերությունները` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի շրջանակներում և կարևորվեց 2011թ. նոյեմբերին հաստատված ԱԳԳԾ նոր փուլի իրագործումը:

Դեսպան Դիրիոզը Դաշինքի անունից երախտագիտություն հայտնեց Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին հայկական զորախմբի բարձր մասնագիտական որակով մասնակցության հետ կապված:

Դիտվել է 1977 անգամ:
Print Friendly

Leave a Reply