Ստոկհոլմի տղամարդիկ ամենագեղեցիկն են համարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 29, 2012 17:35

Travelers Digest  տիրույթը կազմել է  այն քաղաքների ցուցակը, որտեղ բնակվում են արական սեռի ամենագրավիչ ներկայացուցիչները:

Առաջին տեղը գրավել են  Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի բնակիչները: Ընդ որում, ցուցակի հեղինակները համոզված են, որ այն տարածված կարծիքը, թե շվեդները սառն են ու գերադասում են միայնությունը, սխալական է: Նրանց պես ոչ ոք չի կարող իրեն դրսևորել հանրության մեջ ու սիրահետել կնոջը: Ստոկհոլմի բնակիչները հրաշալի  են հասկանում նորաձևությունն ու խոհանոցը, առողջ ապրելակերպ են վարում ու մշակույթ ուսումնասիրում: Երկրորդ տեղում Նյու Յորքի տղամարդիկ են: Երրորդում` Ամստերդամի բնակիչները:

Travelers Digest-ն ավելի վաղ կազմել էր այն քաղաքների ցուցակը, որտեղ բնակվում են ամենագեղեցիկ կանայք. առաջին տեղում կիևցի կանայք էին, իսկ երկրորդում` մոսկվացիները:

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply