Սումգայիթի հայկական ջարդերի 24-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ռումինիայում

Պաշտոնական, Օրվա լուր | | February 29, 2012 17:23

            Փետրվարի 26-ին` կիրակի օրը, Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվեց պատարագ և հետպատարագի հոգեհանգստի արարողություն` նվիրված Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին: Պատարագից հետո Ռումինիայում Հայաստանի դեսպանության, ռումինահայոց միության և Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի առաջնորդարանի անունից ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին:

 

Արարողությանը հաջորդեց «Սումգայիթ» վավերագրական ֆիլմի ցուցադրումը Հայոց կենտրոնում, որից առաջ օրվա թեմայով, կարճատև խոսքով ներկաներին դիմեցին դեսպան Համլետ Գասպարյանը, սենատոր Վարուժան Ոսկանյանը և Առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը: Օրվա բանախոս ռումինահայ գրող և հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը ներկաներին մեկ անգամ ևս հիշեցրեց 24 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրագործված դաժան ողբերգության մասին` ներկայացնելով ժամանակի պատմաքաղաքական միջավայրը եւ իրադարձությունների հետագա զարգացման վրա այդ ոճիրի ազդեցությունը:

 

Դիտվել է 1684 անգամ:
Print Friendly

Leave a Reply