Երեկ Եղեգնաձոր-Մարտունի և Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհներին 7 ավտոմեքենա ձնարբքի մեջ էին մնացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 29, 2012 15:26
Փետևվարի 28-ին, ժամը 13:50-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 40-47 կմ-ում սաստիկ բքի և մերկասառույցի հետևանքով արգելափակվել է երթևեկությունը, խցանման մեջ է մնացել 1 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 14:11-ին դեպքի վայր է մեկնել ՄՓՎ փրկարար ջոկատը։
Ժամը 17:05-ի դրությամբ փրկարարների և Եղեգնաձորի ՃՇՇ-ի աշխատակիցների ուժերով մաքրվել է ճանապարհը և 3 մեքենաներ (7 ուղևոր) հետ են վերադարձել ճանապարհից:
…
Նույն օրը, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին սաստիկ բքի և մերկասառույցի հետևանքով արգելափակվել է երթևեկությունը, խցանման մեջ են մնացել 6 ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 18:30-ի դրությամբ «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊԸ-ի աշխատակիցների ուժերով մաքրվել է ճանապարհը և 7 մեքենաներ (16 ուղևոր) շարունակել են երթևեկությունը:






Facebook
Tweet This
Email This Post
