Կուտակված ձյան շերտի ծանրությունը փլուզվել է տանիք, ծածկ և պատշգամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 29, 2012 15:18

 Փետրվարի 28-ին,  ժամը 10:30-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևան քաղաքի Սևանի փողոցի թիվ 70 տան տանիքը:

Ժամը 10:45-ին դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Ըստ նախնական գնահատման` փլուզման պատճառ է հանդիսացել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը. տուժածներ չկան: Վնասի չափերը ճշտելու համար կազմվել է հանձնաժողով:

 

Փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Վայոց ձորի Արտաբույնք գյուղի բնակիչ Ռոզա Այվազյանին պատկանող փայտամշակման արհեստանոցի ծածկը (100 քմ): Նախնական տվյալներով փլուզման պատճառ է հանդիսացել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը. տուժածներ չկան: Դեպքի մասին տեղյակ է պահվել Վայոց ձորի մարզպետարան: Վնասի չափերը ճշտելու նպատակով կազմվել է հանձնաժողով:


Փետրվարի 28-ին, ժամը 20:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Գյումրի քաղաքի Հանեսօղլան փողոցի թիվ 5 շենքի պատշգամբը:

Տեղում պարզվել է, որ փլուզվել է 1930 թվականին կառուցված, 4-րդ աստիճանի վթարային շենքի երկրորդ հարկի հարավային չբնակեցված մոտ 90 ք.մ. հատվածը:

Տուժածներ չկան:

Դիտվել է 1326 անգամ:
Print Friendly

Leave a Reply