ՄԱԿ-ն ընտրությունների կգնա ԲՀԿ-ի հետ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 29, 2012 15:03
Այսօր Միավորված աշխատանքային կուսակցության ութերորդ համագումարի ժամանակ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը հայտարարել է, որ իրենց գաղափարներին ամենամոտը ԲՀԿ–ն է և համագումարի պատվիրակներին առաջարկել ջանքերը միավորել ԲՀԿ–ի հետ և առաջիկա խորհրդարանական ընտրություններին համատեղ գնալ միասնական ցուցակով։
ԲՀԿ–ի հետ համագործակցելու առաջարկը միաձայն ընդունվել է։
Համագումարին հրավիրված են եղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ այլ անդամներ:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունեցել և նշել, որ ՄԱԿ–ի հետ միասին կյանքի կկոչվեն բարեկեցիկ և բարգավաճ երկիր ունենալու իրենց ծրագրերը:






Facebook
Tweet This
Email This Post
