50-ամյա և 39-ամյա երկու տղամարդ գրպաններում թմրամիջոց են պահել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 29, 2012 13:45
Փետրվարի 28-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Շիրակի փողոցում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նկուղային հարկից բերման են ենթարկել 50-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող 5,7 գրամ դեղնականաչավուն զանգված:
Կատարվում է հետաքննություն:
Փետրվարի 28-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 39-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է ներարկիչ` ացետիլացված ափիոն թմրամիջոցի նմանվող շագանակագույն հեղուկով:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply