Դպրոցի տնօրենին ձերբակալել են շրջանավարտներից կաշառք վերցնելու համար

Օրվա լուր | | September 30, 2009 12:56

Բյուրակն գյուղըՇիրակի մարզի Բյուրակն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Լ. Մելիքյանն այս տարվա հունիսի 1-ին փոխտնօրեն Մ. Խոջումյանին հանձնարարել է  շրջանավարտից վերցնել 4000-ական դրամ`սպառնալով, որ ավարտական քննությունները չեն կայանա,   շրջանավարտներն էլ ավարտական վկայականներ չեն ստանա: Դպրոցի փոխտնօրենն էլ հրավիրել է ծնողական ժողով և շրջանավարտների ծնողներին հայտնել տնօրենի պահանջը:

Դպրոցի այս տարվա շրջանավարտների դասղեկ Ա. Բաղդասարյանն էլ, տեղեկանալով պահանջին, գրավոր դիմել է մարզի դատախազություն:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է` տնօրենի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար և ավարտական քնությունները չխոչընդոտելու ահից՝ 12 շրջանավարտներից 8-ի ծնողները 10 օրում  հավաքել են 4000-ական դրամ ու ընդհանուր 32 000 դրամ գումարը տվել փոխտնօրեն Մ. Խոջումյանին:

Շիրակի մարզի քննչական բաժնում դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Տնօրենը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply