«Զվարթնոց» օդանավակայանից երկու հետախուզվողի են կալանավորել, իսկ Ներքին Շենգավից`մեկին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 29, 2012 13:39
Փետրվարի 27-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արթուր Մաղաքյանին, որը 1999 թ. նոյեմբերի 15-ից հետախուզվում էր գողության և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու  մեղադրանքներով:
Խափանման միջոցը` կալանք:
***
Փետրվարի 28-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Ներքին Շենգավիթ թաղամասից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արթուր Բաբայանին, որը 2011 թ. սեպտեմբերի 15-ից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի կողմից հետախուզվում էր թանկարժեք մետաղների և քարերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
***
Փետրվարի 28-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սասուն Պետրոսյանին որը 2006 թ. հուլիսի 12-ից ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության  մեղադրանքով:
Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply