Տաքսիի միջից թմրանյութ են հայտնաբերել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | February 29, 2012 13:25

Փետրվարի 28-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության ծառայողները Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բենզալցակայանի մոտից, ապօրինի թմրամիջոցներ պահելու կասկածանքով, մի տաքսի ծառայության «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1971 թ. ծնված Գևորգ Խ.-ին, 1988 թ. ծնված Էդիկ Հ.-ին և 1989 թ. ծնված Վրույր Մ.-ին:
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 135 գրամ կանեփանման զանգված:
Պարզվել է, որ թմրամիջոցը պատկանում է Էդիկ Հ.-ին:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1420 անգամ: