Իրան.նավթի համար կարելի է ոսկով վճարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 29, 2012 13:13

ԱՄՆ-ի ու Եվրոպայի պատժամիջոցները դեռևս Իրանի միջուկային ծրագիրը չեն կանգնեցրել, սակայն ազդել են երկրի տնտեսության վրա:

Reuters-ի տեղեկացման համաձայն, փետրվարի 29-ին Իրանի իսլամական հանրապետությունը հայտարարել է, որ համաձայն է  նավթի գնման գործարքներ իրականացնել ոսկով (որպես վճարման միջոց): Այդ մասին հայտնել է Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մահմուդ Բահմանին: Հիշեցնենք, որ Իրանի բանկը նույնպես հայտնվել է պատժամիջոցների գոտում: ԵՄ-ի  և ԱՄՆ-ի բոլոր բանկերին արգելված է որևիցե գործարք իրականացնել ֆինանսական այդ հաստատության մասակցությամբ:

 

 

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply