Ապագա բժիշկներն ապրելու համար մարմնավաճառությամբ են փող վաստակում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 29, 2012 12:59

Հարյուրավոր ուսանողուհիներ, որոնք սովորում են բժշկական ինստիտուտներում ու համալսարաններում և պատրաստվում են դառնալ ամենահարգված մասնագիտության ներկայացուցիչներ, չեն խորշում կյանքի և  թանկարժեք կրթության  համար փող վաստակել մարմինը վաճառելով:

Այսպիսին էին բրիտանացի լրագրողների անցկացրած հետազոտությունների արդյունքները: Այս հետազոտությամբ լույս սփռվեց Մշուշոտ Ալբիոնի ապագա բժիշկների կյանքի ամենատհաճ ու մութ  կողմի վրա:

Լրագրողները, որոնք իրենց  հետաքննության արդյունքերը ներկայացրել են հեռուստատեսային «Մարմնավաճառի գաղտնի օրագիրը» ֆիլմով, հավաստիացնում են, որ   յուրաքանչյուր 10-րդ  ապագա  բժիշկը գիտի որ  «ինչ-որ մեկն  իր մարմնով է վաստակում ուսման, ապրուստի ու բնակության համար»: Իսկ նշված ուսումնական հաստատություններից էլ շտապել են  հայտարարել, որ  չեն կարծում, թե մարմնավաճառությունն այդքան տարածված է ուսանողության շրջանում:

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply