Կուբացի բժիշկները վիրահատել են Ուգո Չավեսին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 29, 2012 12:37

Փետրվարի 28-ին բժիշկները հեռացրել են Վենեսուելայի նախագահի չարորակ ուռուցքը:

Նա Կուբայի “Սիմեկ” կլինիկա էր այցելել փետրվարի 24-ին: Բժիշկները դեռևս պաշտոնական հայտարարություն չեն անում վիրահատված նախագահի ինքնազգացողության վերաբերյալ: Հասարակությունը քննադատության է ենթարկում Վենեսուելայի Առողջապահության նախարարությանը,   պետության ղեկավարի առողջական վիճակի մասին տեղեկությունը գաղտնի պահելու համար:

Չավեսի ինքնազգացողությամբ շահագրգիռ են նաև քաղաքական շրջաններում: 2012-ի հոկտեմբերի 7-ին Վենեսուելայում նախագահական ընտրություններ են: Չավեսն էլ հայտարարել էր, թե մտադիր է  մնալ իր պաշտոնում` չնայած առողջական խնդիրներին:

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply