Ջեք փոթի հաղթողը 30 տարի շարունակ համառորեն նույն թվերն է ընտրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 29, 2012 12:25Խորվաթական Դուբրովնիկում տղամարդը 13,4 մլն կուն է շահել (մոտ 2,3 մլն դոլար): Նա 30 տարի շարունակ ամեն շաբաթ գնել է վիճակախաղի տոմս ու համառորեն նշել միևնույն թվերը:
Տղամարդը միշտ նշել է 2, 4, 7, 13, 17, 27, 36 թվերը 7-ից 39-ի տիրույթում: Փետրվարի 11-ին նա կրկին գնել է 20 կունի տոմս (մոտ 3,5 դոլար) և, վերջապես, իր «մոգական» թվերով շահել:
«Շատերն են ինձ փորձել տարհամոզել, ասել, որ արածս անհեթեթություն է, իսկ իմ համակարգը` անիմաստ, սակայն ես ինքս ինձ ու իմ ընտրած թվերին հավատարիմ էի: Շահումիս մի մասը կծախսեմ այն հարազատներիս վրա, որոնք դժվարին պայմաններում են»,-ասել է հաջողակը:
Մի հարց այդպես էլ անպատասխան է մնացել` որքան է նա ծախսել բաղձալի գումարին հասնելու համար: