ԱՄՆ-ում տղամարդը սխալմամբ բենզին է խմել ու ծխախոտ ծխել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 29, 2012 12:12

Հյուսիսային Կարոլինայի բնակիչը սխալմամբ բենզին է խմել, ապա դուրս եկել փողոց` ծխելու: Ողբերգությունը կատարվել է Հեյվլոքում: 911 ծառայությունում  ահազանգ է եղել, որ 43-ամյա Հարի Ալեն Բենինգն իր ընկերոջ բնակարանում սխալմամբ բենզին է խմել` այն  ալկոհոլի հետ շփոթելով: Ընդ որում, բենզինը թափվել էր նաև նրա հագուստի վրա: Դրանից հետո նա փողոց է դուրս եկել ու փորձել ծխել: Ծանր այրվածքներով տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply