Ռուբեն Սաֆրաստյան. Նոր օրինագծի դեպքում Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այլեւս նման քայլի չի գնա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 29, 2012 11:26

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից  Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հակասահմանադրական ճանաչելն ակնկալելի էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ նման որոշման պատճառը Թուրքիայի ճնշումներն էին: «Ոչ մի տրամաբանության ու նորմալ ընկալման մեջ այդ որոշումը չի տեղավորվում, թե ինչու Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը չի համապատասխանում Ֆրանսիայի Սահմանադրությանը»,-ասաց Սաֆրաստյանը: Նրա համոզմամբ` նոր օրինագիծ պատրաստելու Նիկոլա Սարկոզիի առաջարկը սպասելի էր, սակայն մինչեւ ընտրություններն այդ ամենն իրականացնելը դժվար է: Եթե երկրորդ անգամ Սարկոզին հետեւողականություն ցուցաբերի եւ սկսի այդ գործընթացը, հավանության արժանանա ԱԺ-ի եւ Սենատի կողմից,  Սահմանադրական խորհուրդն իր վրա այդպիսի պատասխանատվություն այլեւս չի վերցնի:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ին հակասահմանադրական է ճանաչել Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Դիտվել է 1372 անգամ:
Print Friendly

Leave a Reply