Հեռանում են ՕԵԿ-ից
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 29, 2012 11:00«Մազդա» և «Սուզուկի» մեքենաներ Հայաստան ներկրող «Ռոյալ մոթորս» և «Թոփ մոթորս» ՍՊԸ-ների սեփականատեր, 37-ամյա գործարար Միսակ Սարգսյանը, որն «Օրինաց Երկիր»-ի Դավիթաշենի տարածքային կառույցի ղեկավարն էր, լքել է ՕԵԿ-ը. գրում է«Հայկական ժամանակը»:
Այս տեղեկությունը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է ինքը` գործարարը: Ըստ թերթի աղբյուրների` գործարարը խիստ հիասթափվել է ՕԵԿ-ից և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, հասկացել է, թե իրականում ում հետ գործ ունի ու փորձել է կուսակցությունից հեռանալ հնարավորինս անաղմուկ:
Իր քայլը Սարգսյանը բացատրել է այսպես. «Առողջական խնդիրներ ունեի»: Երբ զգացել է, որ ասածը հավատ չներշնչեց, հավելել է. «Հասկացա, որ դա իմը չէ»:
Թերթի աղբյուրները հայտնում են, որ կուսակցությունը լքողներ էլի կան, բայց առայժմ անուններ չեն նշվում:
Yerkir.am






Facebook
Tweet This
Email This Post
