Սելիմի լեռնանցքը նորից փակ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 29, 2012 10:40

Փետրվարի 29-ի` ժամը 08.00-ի դրությամբ` սաստիկ բուքի պատճառով շարունակում է փակ մնալ Սելիմի լեռնանցքը:
Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է: Կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ:
Հանրապետության միջպետական և հանրապետական մնացած բոլոր ճանապարհներն ու լեռնանցքները բաց են երթևեկության համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 1637 անգամ:
Print Friendly

Leave a Reply