Տեղի է ունեցել «Գորշ գայլեր եվ ճերմակ աղավնիներ» գրքի շնորհանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 29, 2012 10:37

2012 թվականի փետրվարի 28-ին Հայոց մարդասիրական ճեմարան (Կալկաթա, Հնդկաստան) այցելեց ամերիկահայ նշանավոր գրող Ջոն Դ. Բալյանը` իր «Գորշ գայ-լեր և ճերմակ աղավնիներ» գրքի շնորհանդեսի առիթով:

Հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի  անունից հեղինակին ողջունեց և ճեմարանի ա-շակերտներին ու աշխատակազմին ներկայացրեց ճեմարանի կրթական տնօրեն տիար Սումիթրա Մալիկը: Նա շնորհակալություն հայտնեց դոկտոր Ջոն Բալյանին` Մարդասիրական այցելելու համար, հատկապես այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը տոնախմբում է հայ տպագրության 500-ամյակը, երբ Երևանը  2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է գրքի համաշխարհային մայ-րաքաղաք:

Դոկտոր Ջոն Դ. Բալյանն ավարտել է Columbia University-ն և Tufts University School of Medicine-ը: Այժմ նա Համաշխարհային բաժնետիրական ընկերություննե-րից մեկում ավագ գործադիր է:

«Գորշ գայլեր և ճերմակ աղավնիներ»-ը դոկտոր Ջ. Դ. Բալյանի առաջին վեպն է Հայոց ցեղասպանությունը վերապրածների մասին: Այս եզակի վեպը մի հուզիչ պատմություն է: Այնտեղ ներկայացված անհատի բարդ հարաբերությունները հասա-րակության հետ, կրոնական թշնամանքը, մարդկային անհավատարիմ փոխհարաբե-րությունները վերցված են ժամանակակից մարդու կյանքի փորձառությունից: Գիրքը գրված է պարզ և պատկերավոր ոճով, այն հիշեցնում է այն առածը, թե ամեն մի մութ ամպ ունի արծաթե երեսպատում: Վեպը երբեմն նմանվում է Պանդորայի ձախորդու-թյունների արկղին: Այն կոչ է անում ընթերցողին երբեք չհուսահատվել, քանի որ ա-մեն ինչ հնարավոր է:

Իր ներածական խոսքում դոկտոր Ջոն Դ. Բալյանն ընդգծեց, որ գիրքը գրելու դրդապատճառը եղել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկելը: Հեղինակն ի մասնավորի ասաց. «Դուք պետք է երազեք: Հակառակ բոլոր խոչընդոտներին, ամեն ինչ պետք է անեք, որպեսզի կյանքի կոչեք ձեր երազանքները: Նրանք, ովքեր կհաս-կանան այս ամենը, գուցե ամենալավերը չեն, բայց վստահաբար հաստատակամ-ներն են  և հետևողականները»:

Հանդիպման վերջում ճեմարանի աշակերտները և ուսուցիչներն իրենց հետա-քըրքրող հարցերն ուղղեցին դոկտոր Բալյանին, որից հեղինակն անչափ տպավոր-վեց:

Ձեռնարկն  անցավ գրական և ուսուցողական մթնոլորտում:

Դիտվել է 1878 անգամ:
Print Friendly

Leave a Reply