Հովիկ Աբրահամյանն այսօր կհանդիպի Իրանի նախագահին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 30, 2009 12:15

hovik-abrahamyan Այսօր տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:

Երեկ պաշտոնական այցով Իրան մեկնած Հայաստանի ԱԺ նախագահին գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Իրանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Սեյյեդ Մոհամմադ Հասան Աբութոռաբիֆարդը, ում հետ Աբրահամյանը կարճատև զրույց է ունեցել օդանավակայանի պատվո հյուրերի սրահում:

Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրանի խորհրդարան, որտեղ եւ տեղի է ունեցել Աբրահամյանի եւ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հանդիպումը:

Աբրահամյանը և Լարիջանին քննարկել են վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանն ու Իրանը կապող նոր երկաթուղու նախագծին:

Խորհրդարանների նախագահները քննարկել են նաև տարածաշրջանի ռազմավարական իրավիճակը: Իր գործընկերոջ խնդրանքով Աբրահամյանը Լարիջանիին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցություններում, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացում վերջին զարգացումները:

Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ, ով Աբրահամյանին ներկայացրել է համագործակցության ծրագրերը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին վերաբերող հարցեր:

Նույն օրը երեկոյան Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թեհրանում աշխատող հայ դիվանագետների հետ:

Դիտվել է 1728 անգամ:
Print Friendly

Leave a Reply