ՀՀԿ-ի ծրագրերը եղել են իրատեսական և ընդունելի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2012 20:46

Հանրապետականի պահանջներն ու նպատակները համապատասխանելու են հասարակության պահանջներին ու նպատակներին: ԱԺ-ում պատգամավորների հայտարարությունների ժամանակ այս մասին այսօր ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը: Նա հիշեցրեց, որ մոտենում են հերթական ընտրությունները, որ պետք է կանխորոշեն մեր պետության ու հասարակության զարգացման հաջորդ հնգամյակի գերակայությունները:

 

“Կան կուսակցություններ, որոնք հանդես են գալիս իրենց երևանյան գրասենյակներում գրված ծրագրերով ու ձևակերպումներով: Մենք ճիշտ չենք համարում այդ մոտեցումը, քանի որ կյանքը ցույց է տալիս, որ այդ ծրագրերը կենսունակ լինել չեն կարող, քնաի որ դրանցում չկան հասարակության բոլոր խմբերի կարծիքներն ու ցանկությունները”,- ասաց Արտակ Զաքարյանը:

 

Պատգամավորը նշեց նաև, որ պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության բոլոր ժամանակաների ծրագրերն եղել են իրատեսական և ընդունելի: Եվ որ այս անգամ ևս իրենց նպատակն է լինելու հանդես գալ այնպիսի ծրագրերով ու նպատակներով, որ կարտահայտի բնակչության լայն խավերի կարծիքն ու պահանջմունքները:

Դիտվել է 2083 անգամ:
Print Friendly

Leave a Reply