Թե ով կարող է երկիրը տանել բարեկեցության մայրուղով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2012 20:30

Այսօր, Ազգային Ժողովի պատգամավորների հայտարարությունների ժամանակ, “Ժառանգություն” խմբակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը նշեց երկընտրանքները, որոնց առաջը կանգնելու է հայ հասարակությունը շատ մոտ ապագայում:

“2012 թվականի մայիսի 6-ին, Ազգային ժողովի ընտրությունների օրը, ազգովի կանգնելու ենք ճամփաբաժանի առջև` կա’մ շարունակել պետության այս ընթացքը, որ ամեն օր խեղում է քաղաքացու իրավունքը, իրավագիտակցությունը և ճակատագիրը, ժողովրդագրական, քաղաքական ու այլ վտանգներ է ստեղծում պետության ինքնիշխանության ու այն պաշտպանելու համար, ու պետությունը մնում է խմբիշխան, քրեաօլիգարխիկ շահերի գերին, կա’մ ազգովի սթափվում և իրավատեր ենք դառնում` կերտելով այն Հայաստանը, որը յուրաքանչյուրինն է ու բոլորինը, չունի անհավասար հնարավորություններ, հալածանքներ ու խտրականություն”,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նա ասաց, որ այս երկընտրանքի պատասխանը տալու է հայ հասարակությունը` իր քվեի միջոցով: Նա նշեց, որ հիրավի փոփոխության պահը մոտենում է, և Հայաստանը բախտորոշ փոփոխությունների շեմին է:

Դիտվել է 2071 անգամ:
Print Friendly

Leave a Reply