Ազգային Ժողովը պետք է հասարակության կողքին լինի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2012 20:25

Հայաստանում բարձրացել է մարդկանց քաղաքացիական ինքնագիտակցությունը, որը դրսևորվում է Մաշտոցի այգում բողոքի ցույց անելով` ընդդեմ ապօրինի կառուցապատումների և այլն: Իսկ այդ կարևոր խնդրի մասին Ազգային Ժողովը որևէ տեսակետ կամ կարծիք չի հայտնել: Այս մասին այսօր, Ազգային Ժողովի պատգամավորների հայտարարությունների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը:

 

“Հարգելի’ գոևծընկերներ, չի կարելի երկար ժամանակ ժողովրդին կեղծ ճշմարտություներով սնել: Այնուամենայնիվ մենք բոլորս պետք է կողմնորոշվենք, ուզո՞ւմ ենք ունենալ ժողովրդավարական երկիր, թե՞ այն զուտ սահմանադրական ամրագրում է ու նրա թիկունքում արելյան տիպի կլանային պետություն ենք կառուցում”,- նշեց պատգամավորը:

 

Նա ասաց նաև, որ այս և նման հարցերում, ուր ակնհայտ է հանրային բողոքն ու ընդվզումը, Ազգային ժողովը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի, քանի որ դա արդեն իսկ հայտարարվել է ԱԺ-ի դերի և հեղինակության բարձրացման մասին: Իսկ ներկայիս կեցվածքով այդ դերն ու հեղինակությունը չեն բարձրանա:

Դիտվել է 1990 անգամ:
Print Friendly

Leave a Reply