Իսկ Սումգայիթում ի՞նչ է եղել…

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2012 20:22

Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում հայ ժողովրդի հանդեպ իրականացված ջարդերի անմեղ զոհերի հիշատակը պետության կողմից չի հարգվում` ինչպես հարկն է: Այսօր` Ազգային Ժողովում պատգամավորների հայտարարությունների ժամանակ, իր հայտարարության մեջ Սումգայիթի ջարդերին անհրաժեշտ ուշադրություն չդարձնելու փաստին անդրադարձավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր  Հրայր Կարապետյանը: Նա ողջունեց բոլոր նրանց, ովքեր հարգում են անմեղ զոհերի հիշատակը և պայքարում են բռնագաղթածների իրավունքների համար: Մասնավորապես` նա հիշեց “Միասին” շարժման երեկվա նախաձեռնությունը:

 

“Սակայն պետականորեն ընդունված օրենքը, նույնիսկ, չի հարգվում մեր իսկ պետության կողմից: Եվ եթե այսօր առավոտյան լինեիք Ծիծեռնակաբերդում, կտեսնեիք, որ արդեն քանիերորդ տարին որևէ պետական պաշտոնյա չի հարգում օրենքը և չի ներկայանում այնտեղ, ուր որ հարկն է: Սա խոսում է մեր պետական քաղաքականության մասին”,- նշեց պատգամավորը:

 

Նա խոսեց հայկական դիվանագիտական մարմինների կողմից դիվանագիտական սեղանին չդրվող մի շարք դեպքերի` Գետաշենի և Կիրովաբադի, Սումգայիթի և Բաքվի ջարդերի փաստի մասին և նշեց, որ սա առնվազն արտգործնախարարության խնդիրն է: Բայց աս խնդրում իր տեղն ու դերն ունի նաև Ազգային Ժողովը:

Դիտվել է 1753 անգամ:
Print Friendly

Leave a Reply