ՀՀԿ-ն պետք է առաջինը կողմ լիներ 100 տոկոս Համամասնական ընտրակարգին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2012 19:43

Ազգային Ժողովի քաղաքական մեծամասնությունը պարտավոր է ականջալուր լինել ՀՀ քաղաքացիների պահանջներին և կոչերին: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին այսօր` հայտարարությունների ժամանակ, ԱԺ ամբիոնից  այս մասին հիշեցրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա համոզմունք հայտնեց, որ ԱԺ այսօրվա նիստի ընթացքում, երբ ընթանում էին  քննարկումներ ՀՅԴ-ի և Ժառանգության ներկայացրած` 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու կապակցությամբ, հստակ երևաց, թե իրենից ինչ է ներկայացնում մեծամասնական ընտրակարգը:

“Բացառությամբ մի քանի հարգարժան պատգամավորների, ոչ մի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր չկար այստեղ, երբ խոսում էինք մեծամասնական ընտրակարգը վերացնելու մասին: Այսինքն` ակնհայտ է դառնում, որ նրանք թքած ունեն թե’ պառլամենտի, թե’ ժողովրդավարական հասարակարգ կառուցելու և թե’ մեր պետության ու պետականության ակունքների վրա: Ես ներողություն կխնդրեմ, եթե այսօրվա` մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, որ չեն գալիս նիստերին, գոնե հրապարակավ հիմնավորեն իրենց տեսակետները և ներկայացնեն իրենց պատկերացումները մեր երկրի վաղվա օրվա զարգացման կապակցությամբ”,- նշեց Արծվիկ Մինասյանը:

 

Պատգամավորը կոչ արեց անկախ պատգամավորներին, մինալ այս նախաձեռնությանը և դիմեց ՀՀԿ պատգամավորներին, իրենց մեջ կամք և ուժ գտելու և այ օրենքին կողմ քվեարկելու: Նա  ողջունեց ԲՀԿ-ի այն պատգամավորների տեսակետը և այն պատգամավորներին, որ վաղը կողմ են քվեարկելու այս նախաձեռնությանը:

Դիտվել է 1904 անգամ:
Print Friendly

Leave a Reply