Կանադայում «ձիագրիպ» կոչված վիրուս է տարածվել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 30, 2009 12:05

home_horse Աշխարհն ախտահարած «թռչնա», «խոզա» գրիպներից հետո այժմ էլ Կանադայում «ձիագրիպ» կոչված վիրուս է տարածվել: Այն հայտնաբերվել է Նովա Սկոտիա նահանգում:

Մահաբեր վիրուսից արդեն մահացել է անասնաբույժ Ալիստեր Ռոջերսը: Բժիշկները կարծում էին, որ անասնաբույժը մահացել է օձի խայթոցից, բայց ավելի ուշ պարզվել է, որ այդ վիրուսով նա վարակվել է ձիերից, որոնց հետ աշխատում էր:

Վիրուսի ախտանիշերը հիշեցնում են մրսածություն, սակայն դրանք կարող են զարգանալ մինչև թոքաբորբի եւ էնցեֆալիտի(ուղեղի բորբոքում) աստիճան:

«Հենդրա» կոչված վիրուսով առաջ եկած հիվանդությունն առաջին անգամ ախտորոշվել է ավստրալացի հետազոտողների կողմից 1994 թ.:

Դիտվել է 1596 անգամ:
Print Friendly

Leave a Reply