Եվրամիությունը պաշտպանում Է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 30, 2009 11:55
peter-semneby

Փիթեր Սեմնեբի

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին հայտարարել Է, որ Եվրամիությունը պաշտպանում Է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը:

«Եվրամիության դիրքորոշումն այն Է, որ բաց սահմաններ լինեն ամբողջ տարածաշրջանում, և մենք պատրաստ ենք աջակցել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացմանը»,- ասել Է Սեմնեբին` Բաքվի օդանավակայանում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ:

Այսօր Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը մեկօրյա այցով ժամանել Է Բաքու: Ինչպես ավելի վաղ հաղորդել Է Եվրամիության Բաքվի գրասենյակը, Սեմնեբին Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպման ընթացքում քննարկելու Է Ադրբեջան-Եվրամիություն համագործակցության հեռանկարները:

Անկարայի և Երևանի փոխհարաբերությունների նորմալացման և Ղարաբաղյան հակամարտության լուծման փոխկապվածության հարցի շուրջ Սեմնեբին ասել Է, թե Եվրամիությունը չի ցանկանում շահարկել այդ երկու գործընթացների փոխադարձ կապը:

«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կլրամշակվի Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների մի շարք հանդիպումների արդյունքում»,- հավելել Է Սեմնեբին:

Դիտվել է 1620 անգամ:
Print Friendly

Leave a Reply