“Գագարինն իր ուժի հաշվին չթռավ տիեզերք”. Արմեն Ռուստամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2012 17:33

ՀՀԿ-ն նստել է պետական ռեսուրսների վրա ու իրեն համարում է ուժեղ այդ ռեսուրսներով: Այս մասին այսօր` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկության զեկուցման ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը: Նա շեշտեց, որ կուսակցություն, պետություն և իշխանություն եզրույթները ձուլվել են իրար և ազգաբնակչության կողմից միակերպ են ընկալվում: Իսկ դա ոչ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի արդյունք է:

“Ի՞նչ եք ընկել ԱՄՆ, Ֆրանսիա` տարբեր երկրների օրինակներն եք քննարկում: Եթե այդքան հետաքրքրված եք համամասնական-մեծամասնականով , նշեք ամբողջ աշխարհում տարբեր երկրների մի օրինակ, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգը խափանել է ժողովրդավարացման կայացումը : Չկա այդպիսի օրինակ: Բայց ես կարող եմ բերել օրինակ, որ 100 տոկոս մեծամասնական ընտրակարգը խափանել է ժողովրդավարության կայացումը` Ադրբեջանը: Ինձ բացատրեք` արդյոք հնարավո՞ր է, որ մի ընտրակարգ, որը տալիս է գրեթե 100 տոկոսանոց արդյունք մեկ իշխող ուժի վերարտադրման առումով, ինչպես կարող է այդպիսի ընտրակարգը ժողովրդավար լինել: Այդպիսի ընտրակարգը չի կարող ժողովրդավարական լինել` ըստ էության”,- բարկացավ Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ քաղաքական մեծամասնության անդամները այդ պարզ բանը չեն ուզում տեսնել, որ այդ ընտրակարգը տալիս է 100 տոկոսանոց արդյունք:

 

 

Դիտվել է 1927 անգամ:
Print Friendly

Leave a Reply