Մեծամասնականն էլ սխալ չէ, բայց…

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2012 16:30

Մեծամասնակական ընտրական համակարգով Ազգային ժողովի պատգամավորներ ընտրելը վատ չէ, բայց չի նպաստում երկրում ազատ, արդար ու մաքուր ընտրություններ կազմակերպելու  նախագահի, վարչապետի և քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցության հայտարարություններին:

Այսօր խորհրդարանում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնության հիմնավորումները ներկայացնելու ժամանակ զեկուցող, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց հանրապետության նախագահի և վարչապետի հայտարարությունը` ազատ, արդար ու որակապես նոր ընտրություններ անցկացնելու մասին:

«Մենք չենք ասում, որ մեծամասնականաը վատ ընտրական համակարգ է, մենք չենք ասում, որ 100 տոկոսանոց համամասնականը միակ ճիշտ ընտրական համակարգն է: Մենք ասում ենք` Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո մեծամասնական ընտրական համակարգը ըստ էության դարձել է ֆեոդալական համակարգ և այստեղ աշխատում են բացառապես իշխանական թույլտվությամբ ընտրություններ անցկացնելու մեխանիզմը: Եվ ամբողջ ցավն այն է, որ մեծամասնական ընտրակարգն ապահովում է իշխանության թվացյալ կայուն ապահովություն: Մինչդեռ պարզ է, որ հենց մեծամասնական ընտրակարգի շնորհիվ է, որ իշխանությունները ստանում են մեծամասնություն` կեղծիքներով»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Դիտվել է 1353 անգամ:
Print Friendly

Leave a Reply