Ժողովրդին շատ չի հուզում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2012 16:54

Համամասնական-մեծամասնական խառը, 100 տոկոս համամասնական, կամ հակառակ ընտրակարգերով Ազգային Ժողովի կազմ ընտրելը  կարևորագույն հարցը չէ, որ մեր ազգաբնակչությանը հուզում է: Այսօր, արտահերթ ելույթով անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության ներկայացրած նախաձեռնությանը` անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, հակազդեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանով: Նա նշեց, որ աշխարհում չկա մի մոդել, որ միանշանակ հնարավոր լինի պնդել`  համամասնակա՞ն ընտրակարգն ավելի մեծ առավելություն ունի մեծամասնականի նկատմամբ, խա՞ռը, թե՞ մեծամասնականը` համամասնականի նկատմամբ:

“Ուստի այսօր կարծում ենք, Հայաստանի համար այս մոդելը շատ կարևոր է ու շատ արդարացված է, քանի որ,  եթե մենք խոսում ենք տարածքների համաչափ զարգացման մասին, ապա նաև պետք է նշեմ, որ այսօրվա խորհրդարանում ևս տեղերից ընտրված պատգամավորների դերը շատ կարևոր է հենց տարածքների համար: Մենք շատ դեպքերում, խոսելով այս հարցի մասին, ընկնում ենք ձևի, այլ ոչ թե բովանդակության հետևից: Եթե կարևորը բովանդակությունն է, ապա մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի նորմալ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապաասխան ընտրությունների անցկացումը: Եվ չեմ կարծում, որ այստեղ որևէ բան մեզ կարող է խանգարել”,- շեշտեց Է. Շարմազանովը

Նա հիշեցրեց նաև ավագանու ընտրությունների մասին, որ անցան համամասնական ընտրակարգով ու էլի հաղթեց ՀՀԿ-ն: Բայց դրանից դժգոհությունները ավելի չքչացան, իսկ այն ենթադրությունը, որ եթե լինեն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով ընտրություններ, ապա ընդդիմությունը կարող է հաղթել քաղաքական մեծամասնությանը, ի չիք դարձավ:

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply