Հայտնի դարձան Սերբիա-Հայաստան և Կանադա-Հայաստան հանդիպումների մրցավարական անձնակազմերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 28, 2012 15:59

Փետրվարի 27-ին Լիմասոլում կայացավ Կիպրոսյան միջազգային մրցաշարի կազմկոմիտեի ժողովը, որտեղ բազմաթիվ կազմակերպչական հարցերից բացի ներկայացվեցին նաև հանդիպումները սպասարկող մրցավարական անձնակազմերը: Սերբիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի կիպրոսյան մրցավարական անձնակազմը` Լեոնտիոս Տրատուի գլխավորությամբ: Նրան կօգնեն Միխալիս Սոտերիուն և Խարալամպոս Խարալամպուսը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Անդրեաս Գեորգիուն:
Կանադա-Հայաստան հանդիպմանը նույնպես կաշխատի Կիպրոսը ներկայացնող անձնակազմը: Հանդիպման մրցավար է նշանակվել Մարիոս Պանային: Մրցավարի օգնականները կլինեն Աթինոդորոս Իոանուն և Արիստեյդիս Խրիստուն: 4-րդ պաշտոնյան կլինի Իոանիս Անաստասիուն:

Դիտվել է 1441 անգամ:
Print Friendly

Leave a Reply