Վեց փոփոխության հնարավորություն կլինի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | փետրվարի 28, 2012 15:54

Փետրվարի 27-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց երկրորդ մարզումը Սերբիայի հավաքականի հետ հանդիպման նախօրեին: Մարզչական շտաբը հնարավորություն տվեցին հանգստանալու Ռոման Բերեզովսկուն, ով ժամանել էր Լիմասոլ օրվա երկրորդ կեսին և չմասնակցեց մարզմանը, ինչպես նաև Արազ Օզբիլիսին: Հոլանդական «Այաքսի» կիսապաշտպանը մեկնել էր Կիպրոս Հոլանդիայի առաջնությունում հանդիպում անցկացնելուց հետո և մարզվում էր անհատական ծրագրով:
Երեկոյան տեղի ունեցավ Կիպրոսի միջազգային մրցաշարի կազմկոմիտեի ժողովը` Հայաստանի, Սերբիայի, Կանադայի և Կիպրոսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Բազմաթիվ կազմակերպչական հարցերի թվում որոշվեց սահմանել փոփոխությունների քանակը մինչև վեցը:
Հիշեցնենք, որ Սերբիա – Հայաստան հանդիպումը կկայանա փետրվարի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին :

Դիտվել է 1293 անգամ:

Leave a Reply