Բեկում նորաձևության աշխարհում. պոդիումի վրա քայլում են ոչ այնքան նիհար կանայք

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | September 30, 2009 12:41

Բրիտանացի դիզայներ Մարկ Ֆաստը որոշել է խախտել չափազանց նիհար կանանց՝ պոդիում բարձրանալու օրինաչափությունը: CNN-ի փոխանցմամբ`այս շաբաթ Լոնդոնում ցուցադրություններից մեկի ժամանակ նա պոդիում է բարձրացրել մոդելներ, որոնք բոլորովին նիհար չեն, ու նրանց հագուստի չափսը ընդունված չափանիշերից մեծ է 2,3 նույնիսկ 4 համարով:

Կուտյուրեի կարծիքով` արդեն եկել է 35 կգ քաշ ունեցող ոսկորոտ մոդելներին հրաժեշտ տալու ժամանակը և բեմ բարձրացնելու նորմալ քաշ ունեցողներին:

Հանրահայտ մոդել Նաոմի Քեմբլը նույնպես ներկա է եղել ցուցադրությանը: «Եթե կինը գեղեցիկ է և կարող է աշխատել պոդիումի վրա, ապա ինչու ոչ. ես դեմ չեմ»,-ասել է նա:

Օրինաչափության այս խախտումը մեծ վեճեր է առաջացրել նորաձևության աշխարհում: Մասնագետների մի մասը համարում է, որ այս նոր տենդենցը թույլ կտա ավելի շատ կանանց մտնել նորաձևության աշխարհ, իսկ մյուս մասը պնդում է, որ սա կոպիտ խախտում է: Այնուամենայնիվ, առաջին կարծիքը գերակշռում է:

Դիտվել է 1497 անգամ:
Print Friendly

Leave a Reply