“Համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական` սա է միակ խնդիրը”
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 28, 2012 15:59
Այսօր Ազգային Ժողովում քննարկվեց խորհրդարանական ընդդիմության` ՀՅԴ-ի և Ժառանգություն կուսակցության կողմից արտահերթ որակված` Ազգային Ժողովի ընտրություններում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին նախաձեռնության լսումները: Թե նախաձեռնության կողմ և դեմ հանդես եկող պատգամավորները և ուժերը բերեցին իրենց փաստարկները: Ժառանգության կողմից նախաձեռնության մասին զեկուցեց Ժառանգություն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Սա այն հարցերից է, որն ամբողջ ընդդիոմությանը միավորեց և ոչ միայն ընդդիմությանը, այլև իշխանության որոշ ներկայացուցիչների ևս:
Մենք ունենք այն իրավիճակը, երբ առաջացել է կոնսենսուս մինուս մեկ-ը: Մինուս մեկը դա Հայաստանի Հանրապետականան կուսակցությունն է: Որովհետև եթե ՀՀԿ-ն կողմ արտահայտվեր, մնացած բոլոր դեմ արտահայտվողները ևս միանալու էին այս նախաձեռնությանը»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:






Facebook
Tweet This
Email This Post
