ԱՄՆ-ի գիտնականներն առաջարկում են սեքսի համար հարկ սահմանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2012 15:39

Յելի համալսարանի պրոֆեսոր Սթեֆան Քարտերն առաջարկել է  հարկ սահմանել սեքսի համար: Նման  միջոցով պետբյուջեն ամեն տարի կհարստանա 10 մլրդ դոլարով:

Այդպիսով Քարտերը փորձում է լուծել ԱՄՆ կառավարության ու կաթոլիկ եկեղեցու միջև տիրող սուր հակասությունները:
Բանն այն է, որ 2012-ի օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտնում առողջապահության նախարարության  այն որոշումը, որի համաձայն, ցանկացած գործատու պետք է վճարի իր աշխատակիցների  հակաբեղմնավորիչների, ինչպես նաև աբորտի ու ստերիլիզացման համար: Կաթոլիկ եկեղեցին, ինչպես և սպասվում էր, իսկույն դեմ արտահայտվեց, քանի որ ընդհանրապես դեմ է ցանկացած տեսակի հակաբեղմնավորիչների:

Այդ վեճի լուծման համար Քարտերն առաջարկում է  նյութական ծանրաբեռնվածությունը գործատուի ուսերից փոխադրել հենց քաղաքացիների ուսերին: Նրանք պետք է պետությանը վճարեն իրենց սեռական ակտի համար, իսկ պետությունը պետք է այդ միջոցները բաշխի հակաբեղմնավորիչների հնարավորություն չունեցող կանանց միջև: Հարկը կսահմանվի ելնելով նորմից. սոցիոլոգիական հարցման արդյունքներով պարզվել է, որ ամերիկացիները սեքսով զբաղվում են ամսական 2 անգամ: Այստեղից էլ` 10 մլրդ դոլարը:

Դիտվել է 1499 անգամ:
Print Friendly

Leave a Reply