Ասադը հրամանագիր է ստորագրել Սիրիայի նոր սահմանադրության ուժի մեջ մտնելու մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2012 14:22

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այսօր հրաման է ստորագրել  հանրապետության նոր սահմանադրության ուժի մեջ մտնելու  և այն «Ալ-Ջարիդա ար- ռասմիա»  պաշտոնական թերթում հրապարակելու մասին:

Երկրի հիմնական օրենքը հաստավեց  փետրվարի 26-ի հանրաքվեի ժամանակ: Ինչպես նախօրեին հայտնեց հանրապետության ՆԳՆ ղեկավար Մուհամեդ աշ-Շաարը, հանրաքվեին մասնակցել են 8,4 միլիոն սիրիացիներ կամ  ընտրական ցուցակների մեջ եղած քաղաքացիների  57,4% :

Նոր սահմանադրության օգտին, որը ճանապարհ է հարթում «Նորացված Սիրիայի  կառուցմանը», քվեարկել  են քաղաքացիների  89,4% , հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply