Հայաստանի խոշոր գրադարաններում թվայնացման գործընթացը նոր թափ է ստանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 28, 2012 13:42

Հայաստանում այժմ թվայնացվում են 4 գրադարաններ եւ մեկ գրապահոց` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային, Գիտաբժշկական գրադարաննները եւ Ազգային գրապահոցը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, փետրվարի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին նշեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: «Սկզբում թվայնացվելու են պարբերականները եւ ամսագրերը: Ապահովագրական օրինակի խնդիրն էլ է լուծվում, քանի որ թվային պատճենից կարելի է բազմացնել»,-ասաց Տիգրան Զարգարյանը` հավելելով, որ այժմ թվայնացված գրքերի քանակը հասնում է  մոտ 1 միլիոնի, սակայն այդ թիվը հետագայում կավելանա: «Թվայնացումը սկսվել է էլեկտրոնային քարտարաններից 2001 թվականին, եւ այժմ թվայնացված է հայ գրականության 1-2 տոկոսը»,-նշեց Զարգարյանը` ավելացնելով, որ դեռեւս չեն եղել այնպիսի գրքեր, որոնք հնարավոր չլինի թվայնացնել: Նրա խոսքով` թվայնացված գրքերը կարդում են աշխարհի բոլոր ծայրերից, եւ հաճախումները բավականին շատ են: Զարգարյանը նաեւ ավելացրեց, որ այդ ամենը կատարվել է «Բաց հասարակություն» հիմնադրամի հովանավորությամբ, իսկ այժմ պետական աջակցությամբ: «Թվայնացման գործընթացի արդյունքում աշխատատեղեր չեն կրճատվի, նույնիսկ` կավելանան»,-ավելացրեց Զարգարյանը:

Թվայնացված գրքեր կարելի է ընթերցել www.flib.sci եւ www.nla.am կայքերում:

Դիտվել է 1551 անգամ:
Print Friendly

Leave a Reply