ՀՀԿ-ի համար «չաշխատողները» հայտնվում են ոստիկանությունում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2012 12:44

Բավականին լարված է նախընտրական մթնոլորտը Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Օրեր առաջ  «ՉԻ»-ն տեղեկացրել էր, որ այստեղ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալու հայտ է ներկայացրել ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյան` Քեթրինի Միհրանի «մարդը», խոսքը ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանի` Չախկալի մասին է:

Բանն այն է, որ այս վարչական շրջանի ղեկավար ՀՀԿ-ական Արայիկ Քոթանջյանը վաղուց հակասություններ ունի Միհրան Պողոսյանի և նրա հովանավորյալի հետ, ուստի այս օրերին հրապարակային հայտարարում է, թե «կաշխատի» ցանկացած թեկնածուի օգտին, բայց չի պատրաստվում«սատարման» երեկոներ կազմակերպել Չախկալի համար:

Այս խոսակցությունների մասին տեղեկացել է նաև Միհրան Պոդոսյանը, որը իրավիճակը հասկանալու համար նախաձեռնել է «ոազբորկաների» մի ամբողջ շարք համայնքի` «քաղաքականապես հասուն» հատվածի հետ: Մասնավորապես` Արայիկ Քոթանջյանին նա հասկացրել է, որ թաղապետին չի կարող օգնության հասնել որևէ կլան, այդ թվում` ապարանյանը, և Պողոսյանն ինչպես ցանկանա, այդպես էլ կլինի համայնքում:

Քոթանջյանը, բնականաբար, չի թաքցրել իր մտադրությունները` հայտարարելով, որ ինքն է որոշելու` ում համար ինչ չափով «աշխատի»:Զրուցակիցները կոնսենսուսի չեն եկել, որից հետո համայնքում սկսվել է«մենթական տեռորը»:

Միհրան Պողոսյանի և Արթուր Ստեփանյանի կողմնակիցները համայնքի աշխույժ երիտասարդներին, որոնք չեն «աշխատում» ՀՀԿ-ի հետ, կանչել և գայթակղիչ առաջարկներ են ներկայացրել, ոմանց գումար են խոստացել, ոմանց էլ ասել են, թե կարող են լավ աշխատանքով ապահովել նրանց: Նրանք, ովքեր չեն համաձայնել ընդունել «աշխատանքի հրավերը», խոսակցության այլ հարթություն են տարել` շոշափելով արժանապատվության և ուժային կառույցների հետ խնդիրներ ունենալու հնարավորությունը:

Արդյունքում` ուշ երեկոյան, այդ համայնքում որոշակի հեղինակություն ունեցող տղաներից մեկը`Տու մականվամբ, հրավիրվել է ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն զրույցի: Մի քանի ժամ 6-րդ վարչությունում պահվելուց հետո վերոհիշյալ անձը «ազատ է արձակվել»:

Թերթի ոստիկանական աղբյուրների հաղորդմամբ` քաղաքացուն հորդորել են չխառնվել քաղաքականությանը, այլապես հնարավոր է այլ«սանկցիաներ» հետևեն: Թերթը ավելացնում է, որ բաժին տարվածը այն անձանցից մեկն է, ով հրաժարվել է «աշխատել» ՀՀԿ-ի օգտին:

 

Yerkir.am

Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply