Հայտնի են Արարատում և Մասիսում ՀՀԿ–ից մեծամասնականով առաջադրվողների անունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2012 12:35

Արարատի մարզի Արարատի շրջանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից կառաջադրվի Արայիկ Գրիգորյանը, իսկ Մասիսի շրջանում՝ Մուրադ Մուրադյանը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ով այս մարզում նաև ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարն է:

«Այս պահին միայն որոշված չէ, թե ով կառաջադրվի Արտաշատում: Այդ հարցը դեռ կքննարկվի: Ամեն ինչ վերջնականորեն պարզ կլինի ՀՀԿ-ի համագումարից հետո»,- ասաց մարզպետը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի համագումարը տեղի կունենա մարտի 10-ին:

Մարզպետ Էդիկ Բարսեղյան նաև նշեց, որ այս պահին ՀՀԿ մարզային կառույցն աշխատում է մարզում ընտրություններին մասնակցողների քանակը բարձրացնելու ուղղությամբ:

«Աշխատում ենք արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»,-հավաստիացրեց նա:

Tert.am

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply