Հայկական օրինագծի վերաբերյալ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը հայտնի կդառնա այսօր երեկոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2012 12:30

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ին Փարիզի ժամանակով 17:00-ի (Երևանի ժամանակով 20:00) սահմաններում ներկայացնելու է իր կարծիքը Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Nouvelles d’Armenie»-ն:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամների թվում են նաև երկրի նախկին նախագահներ Վալերի Ժիսկար դ’Էսթենը և Ժակ Շիրակը, ում օրոք Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Միաժամանակ հայտնի է, որ Սահմանադրական խորհրդի նախագահ Ժան-Լուիս Դեբրեն բացասաբար է տրամադրված Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեի հեղինակած օրենքի նկատմամբ:

Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը 2011թ-ի դեկտեմբերի 22-ին ընդունվել է երկրի Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ձայների ճնշող մեծամասնությամբ: 2012թ-ի հունվարի 23-ին օրինագիծը հաստատեց Ֆրանսիայի Սենատը: Սահմանադրական խորհրդի կողմից հավանության արժանանալու դեպքում այն կներկայացվի երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի վավերացմանը:

Օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանության ժխտման համար կսահմանվի մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք:

Դիտվել է 713 անգամ:
Print Friendly

Leave a Reply