Ռուսները ստեղծելու են կուսակցություն` աստվածաշնչյան պատվիրաններով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2012 12:10

Ռուսաստանում  պլանավորում են ստեղծել մի կուսակցություն, որի գաղափարախոսության հիմքը կազմելու են համամարդկային հոգեբարոյական արժեքներն ու բարոյականության նորմերը` ըստ աստվածաշնչյան տասը պատվիրանի:

Միավորման կազմի մեջ կլինեն քրիստոնեության, մահմեդականության, հուդայականության ներկայացուցիչները, իսկ այն կղեկավարի փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սերգեյ Մեզենցևը: Կուսակցության խնդիրներն են լինելու կրոնական, ազգային, հասարակական-քաղաքական ուժերի ու Ռուսաստանի քաղաքացիների միավորումը, խաղաղության ապահովումն ու  երկրում հասարակական համաձայնության հաստատումը:

Կուսակիցները իրենց խնդիրն են համարում «արդար մարդկանց» առաջ մղելը, ովքեր կպայքարեն  խնամիության, կաշառակերության,  երկիրը հարստահարողների դեմ:

Կուսակցությունը կգրանցեն 2013-ի սկզբին, հիմնադիր համագումարից հետո:

Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply