Երուսաղեմի Սրբ. Հարության տաճարում հայտնաբերվել է հայ հոգեւորականի դին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 11, 2009 13:48

untitled5Երուսաղեմի Սբ. Հարություն տաճարում հունիսի 9-ին հայտնաբերվել է 35-ամյա հայ հոգևորականի դին: Միջազգային լրատվամիջոցներում շրջանառվում էր սպանության վարկածը, սակայն հայ վանականը մահացել է սրտի կաթվածից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սբ. Հարություն տաճարի տեսուչ հայր Սամվել Ավոյանն ասել է, որ հանգուցյալը Արմեն Խաչատրյանն է եղել, ով Երուսաղեմ է տեղափոխվել Հայաստանից և 8 տարի հոգևոր ծառյություն է մատուցել:

Խաչատրյանին անգիտակից վիճակում հայտնաբերել են մյուս հայ հոգևորականները, ովքեր շտապ օգնություն են կանչել և փորձել առաջին օգնություն ցույց տալ: Դեպքի վայր եկած բժիշկները կես ժամից ավելի պայքարել են հոգևորականի կյանքի համար, սակայն անարդյունք:

Դիտվել է 2202 անգամ:
Print Friendly

Leave a Reply