Հայաստանը ներկայացրել է երիտասարդական հավաքականը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 28, 2012 11:57

Իրանի Խոմ քաղաքում փետրվարի 24-27-ը կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի միւազգային մրցաշարում ՀայաստանիներկայացուցիչՎահրամ Խաչատրյանը նվաճել Է արծաթե մեդալ: Նա  միայն եզրափակչում է զիջել աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի մրցանակակիր ղազախ մրցակցին: Եվս մեկ հայաստանցի մարզիկ` 66 կգ քաշային Սեյրան Սիմոնյանը, նվաճել Է բրոնզե մեդալ` զիջելով աշխարհի չեմպիոն, իրանցի ըմբիշին: Հայաստանի թիմը հանդես Է եկել ոչ իր մարտական կազմով: Մեր ուժեղագույնները  ներկայում ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի  ղեկավարությամբ նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը: Մեր երկիրը ներկայացրել էր երիտասարդական հավաքկանը, որի գլխավոր մարզիչ Արմե նԲաբալարյանը տեղեկացրեց, որ  մրցաշարի մյուս մասնակից բոլոր երկրների՝ Իրանի, Ղազախստանի, եվրոպական երկրների թիմերը հանդես են եկել իրենց ուժեղագույն կազմերով: Մրցաշարին մասնակցել են օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոններ և մրցանակակիրներ:

Դիտվել է 1331 անգամ:
Print Friendly

Leave a Reply