Հայաստանի 11, Ադրբեջանի 62 և Վրաստանի 165 քաղաքացի` Թուրքիայի կալանավայրերում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2012 11:54

Թուրքիայի արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության հրապարակած տվյալների համաձայն` այդ երկրի քրեակատարողական հիմնարկներում այժմ անազատության մեջ են 2.310 օտարերկրյա քաղաքացիներ, որոնցից 330-ը` կանայք և աղջիկներ են: Իսկ 71 հոգի էլ ընդհանրապես ոչ մի երկրի քաղաքացիություն չունեն:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Stargazete» առցանց պարբերականը:

Թուրքական կալանավայրերում հայտնված այդ օտարերկրացիները 108 երկրներից են: Նրանց մեջ մեծ թիվ կազմողների հնգյակը հետևյալ երկրներից են:

• Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ)` 477
• Թուրքմենստան` 265
• Վրաստան` 165
• Սիրիա` 122
• Նիգերիա` 111

Իսկ ամենաքիչ թվով ձերբակալվածներ ու դատապարտյալներ Թուրքիայում կան ներքոշյալ պետություններից, որոնք էլ եզրափակիչ հնգյակն են կազմում:

• Կոսովո` 11
• Լիբանան` 11
• Հայաստանի Հանրապետություն` 11
• Գանայի Հանրապետություն` 11
• Մարրոկո` 10

Իսկ թուրքական բանտերում պատիժ կրող ադրբեջանցիների թիվը կազմում է 62:

Panorama.am

Դիտվել է 1359 անգամ:
Print Friendly

Leave a Reply