56-ամյա ուղևորուհին վերարկուի փեշն թողել է միկրոավտոբուսի դռան արանքում և վրաերթի ենթարկվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 28, 2012 11:34
Փետրվարի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևանի Նաիրի Զարյան և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում 56-ամյա ուղևորուհին իջնելով թիվ 114 երթուղու միկրոավտոբուսից, վերարկուի փեշն անզգուշությամբ թողել է դռան արանքում, ինչի հետևանքով միկրոավտոբուսի շարժվելուց հետո վայր է ընկել, վրաերթի ենթարկվել նշված միկրոավտոբուսի կողմից և մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply