Ումա Թուրմանը երրորդ անգամ է մայր դառնալու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2012 11:33

Հոլիվուդյան դերասանուհին երեխա է ունենալու, որի հայրը գործարար Արպադ Բուսոնն է: Նրանք  արդեն մի քանի տարի է, ինչ հանդիպում են: 41-ամյա դերասանուհու հղիության մասին լուրը հաստատել է նրա պաշտոնական ներկայացուցիչը  (People ):

Ինքը` Թուրմանն, ու իր սիրեցյալը նորությունը չեն մեկնաբանել: Ըստ ամենայնի, երեխան լույս աշխարհ կգա ամռանը:

Թուրմանի համար այս երեխան երրորդն է. նա արդեն երկու երեխա ունի Իթան Հոուկի հետ ամուսնությունից. 13-ամյա Մայա Ռեյն  ու 10-ամյա Լևոն Ռոանը:

Թուրմանն ու Բուսոնը սկսել են հանդիպել 2007-ից, շուտով նշանվել են, սակայն 2009-ին ժամանակավորապես բաժանվեցին: Իսկ հիմա  կրկին միասին են:

Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply