Երկու երիտասարդների մոտ հայտնաբերել են «Մակարով» օդամղիչ ատրճանակ,մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված և ծալովի դանակ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 28, 2012 11:46
Փետրվարի 27-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության   ծառայողները թմրամիջոց և սառը զենք պահելու կասկածանքով Շոպրոնի փողոցից, «ԲՄՎ-745» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Թորոս Մ.-ին և ուղևոր, 1973 թ. ծնված Իշխան Ս.-ին:
Ավտոմեքենայի առջևի դռան գրպանիկից հայտնաբերվել է «Մակարով» օդամղիչ ատրճանակ, իսկ մեքենայի սրահից՝ թղթի մեջ փաթեթավորված  մարիխուանա  թմրամիջոցի նմանվող զանգված, որը, ըստ Թորոս Մ.-ի  հայտարարության, պատկանում է իրեն:
Ուղևոր Իշխան Ս.-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է ծալովի դանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1445 անգամ:
Print Friendly

Leave a Reply