Բախվել են տրոլեյբուսն ու միկրոավտոբուսը,«Մերսեդեսն» ու «ՎԱԶը», և այլն կան վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 28, 2012 11:26
Փետրվարի 27-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենան Չարքենդ-Ջերմուկ ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս  է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 28-ին, ժամը 23.50-ին, «Մերսեդես Ց-180»  մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքում  բախվել  է «ՎԱԶ-2108»  մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդես Ց-180»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ԶԱԶ-968» մակնիշի ավտոմեքենան Նորագավիթ թաղամասում բախվել է «Օպել Վեկտրա», ապա՝  մայթեզրին կայանված  «ԵրԱԶ-762» մակնիշի ավտոմեքենաների:
Պատահարի հետևանքով «ԶԱԶ-968»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 27-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևանի Ֆրանսիայի հրապարակում իրար են բախվել թիվ 41 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը և «Շկոդա» մակնիշի թիվ 79 համարի տրոյլեբուսը: Միկրոավտոբուսի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 1993 անգամ:
Print Friendly

Leave a Reply