Աստրախանում շենքի փլուզման պատճառով զոհերի թիվը հասել է 5-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2012 10:17

Երկուշաբթի օրը 6 մուտքով 9-հարկանի   շենքի երկրորդ մուտքում գազի պայթյուն էր եղել` ինքնասպանության փորձի հետևանքով: Մուտքն ամբողջությամբ քանդվել էր` առաջինից վերջին հարկը: Մի քանի բնակարան է քանդվել նաև երրորդ մուտքում: Կա 15  վիրավոր: Տեղում աշխատում են ԱԻՆ-ի փրկարարները: Շենքի ավերակների տակից 26 մարդ է դուրս բերվել: 7-ը հիվանդանոց են տեղափոխվել, որոնցից 5-ը` հոսպիտալացվել են:

«Ենթադրվում է, որ կատարվածի մեղավորը 3-րդ  հարկի բնակիչն է, քանի որ նա հաճախ է խոսել ինքնասպանության մասին: Մի քանի անգամ նույնիսկ գազօջախն է միացրած թողել: Ըստ երևույթին, դեպքի նախօրեին տղամարդն այնուամենայնիվ մտածածն իրագործել է»,- ասել է  քննչական բաժնի աշխատակիցը:

Մի ամբողջ մուտք փլվել է : Աստրախանի վթարային ծառայություններից հայտնել են, որ ավերակների տակ հնարավոր է դեռևս  12-14 մարդ լինի:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply